Սիրիացի փախստականը հուսահատ քայլի է դիմել, որպեսզի հասնի Եվրոպա: Դրա համար նա ստիպված է եղել վաճառել երիկամը:
Երիկամի հեռացման անօրինական օպերացիան տեղի է ունեցել Լիբանանում, որից հետո տղամարդը ևս մեկ ամիս մնացել է երկրում և բուժօգնություն չի ստացել, փոխանցում է Metro-ն:
Պարբերականի հետ զրույցում հումանիտար կազմակերպության աշխատակցը հայտնել է, որ տղամարդը վաճառել է երիկամը, որպեսզի գումար ստանա ճանապարհորդության համար: Նա պատմել է, որ հումանիտար կազմակերպությունը միջամտել է նրան օգնություն տրամադրելու համար, սակայն փախստականը հրաժարվել է օգնությունից՝ որոշելով ուղևորվել Եվրոպա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան