Գերմանացիների 90%-ն անհանգստացած է փախստականների աննախադեպ հոսքով. սոցհարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բնակչության ճնշող մեծամասնությունը (92%) անհանգստացած է երկրի փախստականների հոսքի պատճառով:

Համաձայն սոցիոլոգիական հարցման արդյունքների` որոնք հրապարակվել են «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ» թերթում, գերմանացիների 54%-ը «լուրջ անհանգստություն» է զգում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, 38% հայտարարել են, որ «մի քիչ անհանգստացած» են:

Հարցվածների 64%-ը այն տեսակետն են հայտնել, որ կարճաժամկետ հեռանկարում փախստականների հոսքը Գերմանիայի համար լուրջ վտանգներ է պարունակում:

Իսկ գերմանացիների 62%-ը վախենում են ահաբեկչական սպառնալիքի բարձրացումից, քանի որ օտարերկրացիներն այժմ առաջին հերթին ժամանում են Սիրիայից ու Աֆղանստանից:




Լրահոս