Անդրանիկ Մանուկյանը ձեռք է բերել Վիկտոր Յանուկովիչի անտառապահի առանձնատունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի առանձնատունը ձեռք է բերել ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, փոխանցում է «Corrupt.UA» պարբերականը: Վիկտոր Սիվեցն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր պաշտոնյաներից է:

Սեփականության իրավունքների ռեեստրի տվյալների համաձայն, Ժուրավյովային են պատկանում Կիևի Պեչորսկի շրջանի Միչուրինի փողոցի թիվ 29, 31, 33 հասցեներով տներն ու հողատարածքները:

12283335_1010701585653408_999908437_n

№31 ամենամեծ տունն ունի 1086 քառ մ տարածք: Այսօր առանձնատան դարպասի վրա ցուցանակին գրված է. «Ուկրաինայում ՀՀ դեսպանի նստավայր»:  Ընդ որում, նշվում է, որ սեփականության իրավունքների ռեեստրում բացակայում են տան վարձակալության մասին տվայլները:

Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դեսպանի առանձնատունն անձեռնմխելի է, ինչպես և դեսպանատան տարածքը: Հետևաբար, դրանով Սիվեցը պաշտպանում է իրեն իրավապահերի կողմից խուզարկումից: Նրա կինը ժամանակ առ ժամանակ գործնական այց է կատարում Ուկրաինա և իջևանում այս տանը:

2010թ.-ից Ուկրաինայում ՀՀ դեսպան է Անդրանիկ Մանուկյանը: Նրա նստավայրի տեղի և այնտեղ բնակության ժամկետի մասին հարցումը դեսպանատանն անտեսել են: Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո, ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Սիվեցը տեղափոխվել է Մոսկվա:

Հավելենք, որ «Ազատության» հետ զրույցում  Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքել է պնդումները, թե   ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։

«Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,- ասել է Անդրանիկ Մանուկյանը:

foto-budinku-na-Michurina-2-1024x958




Լրահոս