Azatutyun.am-ը գրում է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», – հայտարարեց դեսպանը:
Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում 2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այդ տունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը` 2013 թվականի սեպտեմբերին: Ավելին` դեսպանը պնդել էր, որ չի ճանաչում Սիվեցին և իր մտքով չի էլ անցել, թե վարձակալելով այդ շենքը ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: