Բուլղարիայում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթը: Հայաստանը ներկայացնում էր Միկան, ով փայլուն ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո: Նրա երգը կոչվում էր «LOVE»:
Մեր մասնակիցը մրցակից երկրների կողմից հիմնականում ստանում էր 10 և 12 միավորներ, իսկ հիմնական մրցակցությունն ընթանում էր Հայաստանի և Մալթայի ներկայացուցիչների միջև: Ի վերջ, Հայաստանի ներկայացուցիչ Միկան մրցույթում գրավեց երկրորդ հորիզոնականը. առաջատարը Մալթայի ներկայացուցիչն էր: