Կանադան փակել է Բելգիայում իր դեսպանատունը: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն. փոխանցում է Lenta.ru-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բրյուսելում Կանադայի դեսպանատունը կիրականացնի միայն անհետաձգելի հյուպատոսական խնդիրներ:
Հիշեցնենք, որ Բրյուսելում նոյեմբերի 21-ին ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ էր սահմանվել: Բրյուսելում փակ է մետրոն և տրամվայի կայարանները, փողոցներում ոստիկաններ են հսկում, չեղյալ են համարվել զանգվածային միջոցառումները, փակ են նաև կինոթատրոնները, թանգարաններն ու համերգասրահները:
Փարիզի ահաբեկչությունների գործով Բրյուսելում 9 մարդ է ձերբակալվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան