Հանձնարարվել է մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի մայրաքաղաքի շինհրապարակներում շարունակվում են վերամբարձ կռունկների շահագործումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ուսումնասիրությունները:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գույքագրվել են կառուցապատման օբյեկտներում տեղակայված վերամբարձ կռունկները և, անվտանգության նկատառումներով, կառուցապատողներին նախազգուշացվել է հաշվի առնել ինչպես քաղաքաշինության մասին օրենքով կառուցապատողներին վերապահված պարտականությունները, այնպես էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումները: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:




Լրահոս