Լոնդոնի «Չելսի»-ն միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Bild-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է անձամբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Անգլիայի չեմպիոնն Օբամեյանգի տրանսֆերի հարցով կարող է առաջարկ անել առաջիկա հունվարին:
Ավելի վաղ նշվել էր, որ «Բորուսիա»-ն մտադիր չէ բաժանվել գաբոնցի հարձակվողից և նրան վաճառելու տարբերակը կքննարկի միայն 60 միլիոն եվրոյից ոչ պակաս առաջարկի դեպքում: