Այսօր՝ նոյեմբերի 24-ին, 87 տարեկան հասակում մահացել է սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին վատառողջ էր։
Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գեւորգ Աբաջյանի կինն է։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա եւ նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն։
Հոգեհանգստի, հուղարկավորության տեղի ու ժամի մասին դեռևս հստակ ոչինչ չկա: