Նոյեմբերի 25-ին` ժամը 06.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PO 600 պետհամարանիշով և «Ֆոտոն պիկապ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ` 1989 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. (1939 թ. ծնված) և ուղևոր Ժ. Ս.-երը (1949 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ժ. Ս.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Տուժածները տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: