ԱԱԾ-ն Նորք-Մարաշում վնասազերծել է 10 զինված քաղաքացու, նրանց մեծ մասն արտասահմանցիներ են (ֆոտո). shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:

ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցները Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց:

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Զոհեր ու վիրավորներ չկան:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են: Մանրամասները՝ քիչ ուշ:

754752fa2d1c91168dcd2989e15c378c

92e73ce4c5504b0158b4716e44728368

70380e26030ebb537f7f8cb4c564ed9c

629233da0cddf49f05fba3af0292bfd8

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս