Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածք է ստացել «Ռոմա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում (6:1):
23-ամյա ֆուտբոլիստը սրունքի վնասվածք է ստացել, որը կարող է հարցականի տակ դնել առաջիկա խաղերում նրա մասնակցությունը, հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռոբերտոն վնասվածք է ստացել Վիլյամ Վանկերի հետ գնդակի համար պայքարում: