Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր առավոտյան անցկացրել է հերթական մարզումը՝ պատրաստվելով Կազանի «Ռուբին»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը:
Ընդհանուր խումբ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Հավելենք, որ «Ռուբին» – «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: