Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Թուրքիայի նկատմամբ հատուկ միջոցառումների կիրառման մասին: Այս հրամանը հաստատող փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում, գրում է lifenews.ru-ն:
Ըստ փաստաթղթի` Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանում Թուրքիայից որոշ ապրանքների ներմուծման ոլորտում: Բացառություն են ԵՏՄ տնտեսական իրավունքների շրջանակում ներմուծված ապրանքները:
Բացի այդ, սահմանափակվում է նաև ՌԴ-ում գործող որոշ թուրքական ընկերությունների գործունեությունը:
Հիշեցնենք, որ հարաբերությունները երկու երկրների միջև սրվեցին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանի մոտ: