Ժողովուրդ. Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել: Օրինակ` գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել` ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, և հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենք: Նման մի պատմություն էլ թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկն է սարքել, փաստաթղթեր է ներկայացրել, սակայն հիմա ֆաբրիկան չկա: Բանկային խնդիրն ավելի է սրվել “Արմավիա”-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի:”Ժողովուրդ”-ի աղբյուրների պնդմամբ`իրավիճակը լրջորեն մտահոգել է նաև Կենտրոնական բանկին, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել: Եվ ահա երեք օր առաջ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին:
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս