Քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել էր «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» Fichtner Gm & Co KG ընկերության պատվիրակությանը:
Պատվիրակության հերթական այցին քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթի նախաորակավորման գործողությունների ժամանակացույցին վերաբերող ժամկետային և բովանդակային հարցեր:

Մասնավորապես անդրադարձել են մրցութային առաջարկների ներկայացման հրավերի մշակմանը, մրցութային գործընթացների կառավարմանն առնչվող որոշ հարցերի, այդ թվում անցումային գործընթացի ամփոփ նկարագրին:
Երկուստեք անդրադարձ է եղել Fichtner կազմակերպության աջակցությամբ ՋՏՊԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստված մրցույթի նախաորակավորման փաթեթին: Արձանագրվել է, որ շուտով հայտարարվելու է նախաորակավորման մրցույթը:
Կողմերը կարևորել են վարձակալի հետ կնքվելիք պայմանագրում առավել բարելավել հիմնական կատարողական ցուցանիշները՝ ջրակմատակարարման շարութնակականությւոնը, էլեկտրաեներգիայի ծախսը մեկ միավոր ջրի արտադրության վրա, ջրի որակը և չհաշվառված ջրին առնչվող:

Աշխատանքային հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել օպերատիվ, ամենօրյա փոխադարձ կապի ու աշխատանքի շնորհիվ ապահովել անհրաժեշտ զարգացումները:

Հիշեցնենք, որ ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2017թ. հունվարի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով:
Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, բնապահպանական խնդիրների լուծումոր «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» ծրագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 3-ից՝ ՋՏՊԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում:

Տեղեկատվական կենտրոն




Լրահոս