Ահաբեկչությունները չեն վախեցնի ամերիկացիներին. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ահաբեկչությունները չեն կարող վախեցնել ահաբեկիչներին. փոխանցում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ն հետևում է ազատ և անկախ հանրության արժեքներին, դրանք չի կարելի ահաբեկչության վերածել»,-ասել է Օբաման իր շաբաթական ուղերձում:

Նախօրեին Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ Կալիֆոռնիայի հարձակումը ահաբեկչություն է եղել:

«Նախագահի պաշտոնում իմ առաջնահերթ նպատակն ամերիկացի ժողովրդի անվտանգության ապահովումն է: Մենք` ամերկացիներս, կարող ենք անել ամեն հնարավոր բան մեր երկիրը պաշտպանելու համար: Մենք կշարունակենք հետևել ազատ և անկախ հանրության արժեքներին: Մենք ուժեղ ենք, և մեզ չեն կարող ահաբեկել»,-հավելել է Օբաման:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է Կալիֆոռնիայի ահաբեկչության պատասխանատվությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս