ԿԸՀ-ն ամփոփեց հանրաքվեի վերջնական արդյունքները. «այո»՝ 825,851, «ոչ»՝ 421,600

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:

ԿԸՀ անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է:

Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 հազար 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281:

Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176: Ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:

Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Քվեարկության մասնակից թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականցված քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230:

Տեղամասային հանձնաժողովների հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 միլիոն 640 հազար: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825, 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 421,600: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635: Անճշտություների գումարային չափը՝ 824:




Լրահոս