Ավտովթար Սպիտակ Վանաձոր ճանապարհին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռոբերտ Շահնազարյանի վարած “Volkswagen” մակնիշի՝ 17 UL 838 համարանիշի և Մանվել Մարիկյանի վարած “Երազ 762” մակնիշի՝ 64 SO 525 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Երազը” կողաշրջվել էր, իսկ երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս