Կալիֆոռնիայի ահաբեկչության գործում «ռուսական հետք» են գտել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սան Բերնարդինոյում ահաբեկչության գործում 2 ռուս է ներգրավված, փոխանցում է BBC-ն: Ահաբեկիչներ 27-ամյա Թեշֆին Մալիկի և 28-ամյա Սաիդ Ֆարուկի գործում «ռուսական հետք» է հայտնաբերվել:

Պարզվել է, որ Սաիդ Ֆարուկի ազգական Էնրիկե Մարկեսը զենք է գնել ահաբեկչության համար: Վերջինս ամուսնացած է Մարիա Չերնիխի հետ, ով ներգաղթել է Ռուսաստանից: Մարիա Չերնիխի քույրն էլ ամուսնացած է Ֆարուկի եղբոր հետ:

Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ Էնրիկե Մարկեսը Սաիդի ընկերն է:

Լուսանկարում Մարիա և Տատյանա Չերնիխ քույրերն են:

ht_russian_sisters_BUGBG_lf_151209_4x3_992-_1__-pic905-895x505-64141

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Մալիկն ու Ֆարուկը Սան Բերնարդինոյում սառնասրտորեն սպանեցին 14 անզեն մարդկանց և վիրավորեցին ավելի քան 2 տասնյակ մարդկանց: Նրան փորձել են թաքնվել, սակայն սպանվել են նրանց հետապնդող ոստիկանության հրաձգության ժամանակ:

Ընտանեկան զույգի տան հետախուզման ժամանակ մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, այդ թվում՝ 12 ինքնաշեն ռումբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս