Կարտոֆիլը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում դիտարկված բոլոր քաղաքներում 2015 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բանջարեղենի եւ հատկապես կարտոֆիլի գներն աճել են 14-ից 34.2 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում:

Իսկ մայրաքաղաք Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 28.5 տոկոսով: Ձվի միջին գինը այս տարվա նոյեմբերին, անցած տարվա նոյեմբերի համեմատ, նվազել է 19.1 տոկոսով: Իսկ 2015 թվականի հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.8 տոկոս գնաճ: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի բոլոր քաղաքներում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ձվի գինն աճել է 6.6 տոկոսով:

Ի դեպ, ձվի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառ քաղաքում: Իսկ Երեւանում ձուն վերջին մեկ ամսում թանկացել է 2.6 տոկոսով:




Լրահոս