Եռակի ահաբեկչություն Սիրիայում. կա մոտ 60 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի քրդական Թել-Թամր քաղաքում զինվորական հոսպիտալի մոտ եռակի ահաբեկչության զոհ է դարձել 58 մարդ, փոխանցում է Reuters-ը:

Եվս 100 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության աղբյուրը:

«58 մարդ է զոհվել երեկ քաղաքում հնչած պայթյունների հետևանքով, զոհերի թվում 5 ասորի քրիստոնյաներ են, մյուսները՝ քրդեր և արաբներ»,-պատմել է աղբյուրը:

3 պայթուցիկ սարք է գործի դրվել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս