Հայկական ժամանակ. Արտագաղթի սարսափելի պատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց Հայաստանից մեկնումների և Հայաստան ժամանումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը և պարզ դարձավ, որ պատկերը ավելի սարսափելի է, քան կարելի էր սպասել: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել էր ժամանածների թվին 35.5 հազարով, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից ավելի է 40 տոկոսով: Հաշվի առնելով վերջին տարիների միտումները, պետք է սպասել, որ այս տարի Հայաստանից կարտագաղթի 70 հազար մարդ:




Լրահոս