Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող “Շիրակ” հյուրանոցի քանդված շենքի առաջին հարկում զենքեր է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ փաթաթված, հայտնաբերել է “ԱԿ-74” տիպի ինքնաձիգ` պահունակով` լիցքավորված 14 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտով, “Մակարով” տիպի ատրճանակ` առանց գործարանային համարի` դատարկ պահունակով, 1 հատ “Ֆ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: