Առավոտ. Սամվել Ալեքսանյանը լրջորեն պատրաստվում է կեղծիքների՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ և ընդհանուր մթնոլորտից, և բոլոր խոսակցություններից, և նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ վարձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում: Ես եզրակացնում եմ, որ չի բացառվում, որ Մալաթիա-Սեբաստիայում ինչ-որ ընդհարումներ լինեն”,- երեկ “Առավոտի” հետ զրույցում ասել է ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: “Առավոտի” հարցին` պատրա՞ստ եք դիմակայելու, պարոն Խաչատրյանն ասել է. “Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում բոլոր ձևերով պայքարելու: Կանեն այդպես, մենք օրենքով կպաշտպանվենք, եթե տեսնենք, որ դա չի գործում` մի այլ ձև կգտնենք: Այնպես չէ, որ ձեոքներս ծալած նստելու ենք”: Պարոն Խաչատրյանն այն կարծիքին է, որ բոլոր տեղամասերում իրենք վերահաշվարկեն պահանջելու, քանի որ. ըստ նրա, աոկա ընտրացուցակներն արդեն պոտենցիալ խախտումներ են պարունակում. “Եթե ցուցակները մաքրեին, Հայաստանում 2 միլիոն 600 հազար ընտրող չկա, Երևանում 880 հազար ընտրող չկա”: Թերթի հիշեցմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում ավանդաբար ընտրակեղծիքներ իրականացնողն ու դրանց պատասխանատուն եղել է Աժ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: 




Լրահոս