Երեւանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վերածվում են բավականին եկամտաբեր բիզնեսի։ Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։
“Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին։ Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաեւ ՀԱԿԿ-ի շահերի համար”,- գրում է “Իրավունքը”։