Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսօր տպագրվել է «Պաշտոնական տեղեկագրի» հատուկ հավելվածում:
Ըստ այդմ, սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վաղը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որին կողմ էր քվեարկել ընտրողների 63 տոկոսը: