Ձերբակալվել են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրացական “Սադախլո” սահմանային անցակետի աշխատակիցները կանխել են թմրանյութի տեղափոխումը Վրաստան, որը ցանկանում էր իրականացնել ՀՀ քաղաքացի Ա. Գ.-ն: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: 
Զննման արդյունքում Ա. Գ.-ի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ ավտոմեքենայի մեջ, որը վարում էր քաղաքացի Ա. Գ-ն, արգելված դեղորայքի 3 հաբ: 
ՀՀ քաղաքացու տված ցուցմունքների արդյունքում ձերբակալվել է ևս մեկ ՀՀ քաղաքացի՝ Ի. Ա.-ն , ով նախկինում կարողացել էր արգելված դեղորայք տեղափոխել Վրաստան: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: 




Լրահոս