ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 7-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարեւորելով առեւտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջեւ համագործակցության ընդլայնմանը:
Քննարկվեցին նաեւ հայ-էմիրաթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի գումարման, երկու երկրների միջեւ գործող ավիաթռիչքներն ավելացնելու, ԱՄԷ-ում հայկական արտադրատեսակների ցուցահանդես եւ գործարար համաժողով կազմակերպելու հետ կապված հարցեր: 




Լրահոս