Ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը գրում է որ, Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինամթերքի զանգվածային արտադրություն է սկսում: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը ենթակա գործարանները շուտով սկսելու են 12.7, 14.5, 23 և 30 մմ տրամաչափի փամփուշտներ արտադրել: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար հայտարարել է, որ գործարաններում կազմակերպչական աշխատանքներն ավարտվել են եւ արտադրության մեկնարկը տրվելու է մայիսի վերջին:
Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրություն է սկսում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ