![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/pic_2137a358edfa9621cf46fe7fd90dcc8b.jpg)
ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատը հատուկ օպերացիայի ընթացքում Իրաքի Կիրկուկ նահանգում գերի է վերցրել իսլամիստների առաջնորդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը:
Գերի են վերցրել «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին՝ Աբու Օմար աշ-Շիշանիին:
Հատուկ օպերացիայի ընթացքում 7 զինյալ է ոչնչացվել: Փոխանցվում է, որ 3 ծայրահեղականներ տեղափոխվել են Սուլեյմանիա քաղաք:
Սակայն դեռևս դեկտեմբերի կեսերին տեղեկություններ տարածվեցին, որ աշ-Շիշանիին լիկվիդացրել են, սակայն չհաստատվեց այդ լուրը: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը քննդատվեց սուտ լուրերի համար: