ԱՄՆ-ում մի բնակիչ հայտարարել է, որ գտել է Coca-Cola-ի գաղտնի բաղադրատոմսի բնօրինակը: Քլուջի խոսքով՝ ինքը հայտնաբերել է 1943թ. թվագրված փաստաթուղթ, որը ձեռք է բերել հայտնի քիմիկոսի իրերի աճուրդի ժամանակ՝ վերջինիս նամակների ու անձնական իրերի հետ: Քլուջը խոստովանել է, որ հույս չունի, թե փաստաթղթով հնարավոր է միլիոններ վաստակել, սակայն հավատում է, որ մի քանի հազար դոլար, այնուամենայնիվ, կվաստակի:
Բանաձևը հնարավոր է ձեռք բերել 15 մլն դոլարով: Coca-Cola-ում, սակայն, պնդում են, թե բաղադրատոմսը կարող է մասամբ համընկնել իսկական բաղադրատոմսի հետ, և դրանով հնարավոր չէ ստեղծել իրենց ֆիրմային ըմպելիքը: