Ձորագետ գյուղում փլուզվել է բնակելի տան տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 14-ին, ժամը 21.20-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին Լոռիի մարզի Ձորագետ գյուղում տեղի է ունեցել տան տանիքի փլուզում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում, դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Ս. Աբովյանին պատկանող տան ննջասենյակի տանիքը` 30 քմ մակերեսով. տուժածներ չկան: Մայիսի 14-ին գյուղապետարանի ուժերով կատարվել են քանդման և մաքրման աշխատանքներ:




Լրահոս