ԷԼԻ 100 ՄԼՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի նստավայրն «Էյր Արմենիա» ավիաընկերության հետ 100 մլն դրամ (240 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ պայմանագիր էր կնքել՝ Սերժ Սարգսյանի արտերկրյա չվերթերը սպասարկելու համար: Երեկ տեղեկացանք, որ նախագահականը 100 մլն դրամ արժողությամբ եւս մեկ նոր պայմանագիր է կնքել, որը ենթադրում է ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայությունները՝ տեխնիկական զննում, պաշտպանիչ սարքերի տեղադրում, անսարքությունների, անհամապատասխանությունների վերացում եւ այլն:




Լրահոս