Ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների՝ առցանց ստորագրահավաք է կազմակերպվել:
Հունվարին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում երկու հակահայկական զեկույց կա:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը և բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: