Բրիտանացի Թայսոն Ֆյուրին արժանի չէ, որպեսզի հաղթի այնպիսի բռնցքամարտիկի, ինչպիսին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն է: Այս մասին հայտարարել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Ես շոկի մեջ էի, երբ Կլիչկոն պարտվեց: Քանի որ բրիտանացին արժանի չէ, որպեսզի հաղթի նման բռնցքամարտիկների: Հավանաբար, այդ օրը Կլիչկոյի համար անհաջող էր: Սակայն կարծում եմ, որ ռևանշին նա կհաղթի: Վլադիմիրը հաշվի է առել բոլոր սխալները»,-ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Ֆյուրին հաղթեց Կլիչկոյին՝ դատավորների միաձայն որոշմամբ և խլեց նրանից WBO, WBA (Super) և IBF տիտղոսները: