ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր Bild պարբերականին: Հարցազրույցում նա պատմել է, թե ինչ է մտածում պատժամիջոցների դերի, ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, ինչպես նաև պարզաբանել, որ երբեք չի ցանկացել վախեցնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին իր լաբրադոր ցեղատեսակի շնով: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Նավթի գնանկումը նաև դրական կողմեր ունի
Պուտինը պատմել է, որ նավթի գների անկումն իր դրական կողմերն ունի: Նրա խոսքով՝ նավթի գների բարձրացման պայմաններում տնտեսական զարգացման ապափթանում է տեղի է ունենում, հատկապես՝ բարձրտեխնոլոգիական ոլորտներում:
Ռուսաստանի տնտեսությունը կկայունանա և կաճի
Պուտինը ՌԴ տնտեսության աստիճանական աճ է ակնկալում՝ չնայած այն բանին, որ անցած տարի ՀՆԱ-ն ընկել է 3,8%-ով: Ընդ որում, նա հավելել է, որ ՌԴ տնտեսությունում պահպանվում է պաշարների բարձր մակարդակը:
Պուտինը չի ցանկացել վախեցնել Մերկելին իր լամբարդորով
Պուտինը պատմել է այն մասին, թե ինչպես է 2007թ. Սոչիում բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ ժամանակ բանակցությունների սենյակ է մտել Կոնի մականունով լամբարդոր ցեղատեսակի շունն ու վախեցրել Մերկելին:
«Ես չեմ ցանկացել վախեցնել նրան: Ես հետո բացատրել եմ և ներողություն խնդրել նրանից»,-պատմել է Պուտինը:
Մերկելը անկեղծ մարդ է և պրոֆեսիոնալ
ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերին անկեղծ և պրոֆեսիոնալ մարդ է համարում: Նա խոստովանել է, որ հարգում է Մերկելին:
ՆԱՏՕ-ն ցանկանում է «թագավորել Եվրոպայում»
Bild-ի հարցազրույցում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները ցույց են տալիս, որ նա ցանկանում է «թագավորել Եվրոպայում»: Նրա խոսքով՝ դաշինքի քաղաքականությունը խորացրել է տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակները:
Միջազգային ահաբեկչությունը օգտագործվել է Ռուսաստանի դեմ
Պուտինը հայտարարել է, որ որոշ պետություններ օգտագործել են միջազգային ահաբեկչությունը որպես երկրաքաղաքական ճնշման գործիք՝ Ռուսաստանի դեմ: «Իհարկե, մենք ինքներս ենք մեղավոր, պետք չէ ուրիշներին մեղադրել: Սակայն այն, որ միջազգային ահաբեկչությունն օգտագործվել է Ռուսաստանի դեմ պայքարում, հերթական փաստն է»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի գլխավոր սխալը՝ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում
Գերմանական պարբերականի հետ հարցազրույցում Պուտինը հայտարարել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանի գլխավոր սխալն այն է եղել, որ երկիրը բարձրաձայն չի հայտարարել իր ազգային շահերի մասին:
Պուտինը մշտապես հավատարիմ է մնացել ինքն իրեն
Bild-ը հարցրել է «2 Պուտինների մասին»: Նման տեսություն կա Արևմուտքում, որի համաձայն՝ «գոյություն ունեն 2 Պուտիններ՝ մեկը երիտասարդ՝ մինչև 2007թ., մյուսը՝ 2007թ. հետո, երբ հայտնվեց ուրիշ Պուտին»: Պարբերականի լրագրողը հարց է ուղղում այն մասին, որ 2000թ. Պուտինը հայտարարում էր, որ չպետք է առճակատում լինի Եվրոպայում, իսկ այժմ նման առճակառում կա: Պուտինը պատասխանել է, որ իր հայացքները չեն փոխվել վերջին 15 տարում: «Ես երբեք չեմ փոխվել, ես ինձ երիտասարդ եմ զգում: Ոչինչ չի փոխվել»,-ասել է նա:
Արևմուտքն ընդդեմ ՌԴ-ի
«Արևմուտքի պատժամիջոցներն անիմաստ են և մեծ վնասներ են հասցնում բոլորին: Նապոլեոնը ասել է, որ արդարությունը Աստծո կերպարանքն է երկրի վրա: Եվ ահա Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ այդ արդար որոշումն էր»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանը չի խախտել միջազգային իրավունքը
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի խախտել միջազգային իրավունքը՝ Ղրիմի հարցով հանրաքվեի ժամանակ: «Թերակղզում ռուսական զինված ուժերի ներկայությունը անհրաժեշտություն էր»,-հավելել է նա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան