Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։
Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։
Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրմասները կճշտվեն փորձաքննության արդյունքում։