ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Մարսելի հայազգի բնակիչ 16-ամյա Միքայել (Միշել) Ասատուրյանի դաժան սպանությունից մեկ տարի անց նրա հարազատներն ու մտերիմներն այսօր մոմավառություն են կազմակերպել՝ հարգելով երիտասարդի հիշատակը:
Սգո արարողությանը ներկա են մեծ թվով ֆրանսահայեր, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական այրեր:
Միքայելի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, իր խոսքում անդրադարձել է որդու դաժան սպանությանը, ընթացող անարդար քննությանը, ինչպես նաև` նախորդ տարի Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի և ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունների դեպքերին:
Ա. Ասատուրյանը դատապարտել է այլազգիների կողմից հայերի նկատմամբ նմանատիպ ոճրագործությունները:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչ այս հայտնի դարձած հանգամանքների համաձայն՝ Միշել Ասատուրյանը սպանվել է իր դասընկերուհու եղբայրների կողմից` աղջկա հետ ինչ-որ թեմայի շուրջ վիճելուց հետո: Միշելի վրա հարձակվածները նրան հարվածել են երկաթյա ձողերով և դանակով: Մարսելի 12-րդ թաղամասում գտնվող Կամիյ Ժուլիան լիցեյի մուտքի մոտ հանցագործները սպասել են Միքայել Ասատուրյանին։
Նրա դուրս գալուն պես հարձակվել և դանակի հարվածներ հասցրել։ Նա մահացել է եղբոր ձեռքերի մեջ, որը նրան սպասել է դրսում, սակայն միջև հասել է, նա արդեն դանակակահարված ընկել է։ Այդ պահին տեղի է ունեցել ծեծկռտուք սակայն հանցագործներին հաջողվել է փախչել։ Տարաձայնությունները սկսվել են ավելի վաղ՝ լիցեյի սպորտհրապարակում՝ բասկետբոլի խաղի ժամանակ։ Պատանիների միջև եղել է հասարակ լեզվակռիվ, Միշելին վիրավորել են և մի աղջիկ սպառնացել է, որ կանչելու է իր բարեկամներին և նրա վերջը տալու են՝ սպանելու են։ Բարձրահասակ և հաղթանդամ հայ պատանին հասցրել է զգուշացնել եղբորը, որը անվտանգության համար հասել է դպրոց և նրան սպասել ելքի մոտ իր ընկերոջ հետ։ Միքայելին փրկել չի հաջողվել: