Մինչեվ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տարածում գտած տեղեկատվությունը, թե իբր երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է, իրականությանը չի համապատասխանում։ 
Առողջապահության նախարարությունից armlur .am-ին պաշտոնապես տեղեկացնում են, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել։
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։




Լրահոս