Առավոտ. Ադրբեջանին կարգի կհրավիրե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԽԽՎ կազմակերպած “Ազգային խորհրդարանների դերը Եվրոպայում մեդիա կարգավորման հարցերում” համաժողովի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ իրավապաշտպանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել այն կապակցությամբ, որ Ադրբեջանում պատասխանատվություն է նախատեսվում համացանցում հասցված վիրավորանքի համար: ԵՄ մեդիա ազատության բազմակարծության փորձագետների խմբի անդամ Բեն Համերսլեյն ասաց, թե հումորային պատասխան ունի այս հարցին. “Սկսենք արդեն իսկ մարդասիրական օգնություն ուղարկել Ադրբեջանին, քանի որ եթե սկսել է տարտարոսը գլորվել վաղ թե ուշ, պետք է սկսենք օգնել”: Իսկ միջազգային իրավունքի պրոֆեսոր Դոուվ Կորֆը նկատեց, թե լավ է, որ Ադրբեջանը եվրոպական ընտանիքի անդամ է. “Ընտանիքը կարգի կհրավիրի անկարգ երեխային”: 




Լրահոս