Շառլ Ազնավուրը չի պատրաստվում թուրք երեխա որդեգրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շառլ Ազնավուր” հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը պատրաստվում է թուրք երեխա որդեգրել։
Հիմնադրամի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 
“Մոտ երկու տարի է անցել Թուրքիայի աղետալի երկրաշարժից, սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեծն շանսոնիեն ցանկանում է թուրք երեխա որդեգրել։ Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն պաշտոնապես հերքում է այս ապատեղեկատվությունը, և հայտարարում, որ շանսոնիեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համար՝ նշելով, որ “երեխան մնում է երեխա ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, և միևնույն է՝ երեխան հայ է, թուրք, պարսիկ թե ֆրանսիացի”։




Լրահոս