Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 54.900 եւ արեւելյան երկայնության 153.500:
Ըստ նախնական տվյալների տուժածներ եւ ավերվածություններ չկան:
Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգ: