Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին համացանցային մի կայքի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500 դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող “ԳԱԶ-31100” մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ռոբերտը 25-ամյա Ռոբերտ Հ.-ն է, որից ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն: