Մայիսի 22-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1995 թ. ծնված Արմեն Վ.-ին:
Խուզարկությամբ Սարգիս Գ.-ի մոտ հայտնաբերվել է “Կոլտ” տիպի օդամղիչ ատրճանակ` պահունակով` լիցքավորված 10 փամփուշտով, իսկ Արմեն Վ.-ի մոտ` 12 սմ շեղբի երկարությամբ, երկակի սրված, երկու կողմերից շեղբի վրա փակվող բռնակներով դանակ և թափանցիկ կպչուն ժապավեն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Գ.-ն և Արմեն Վ.-ն, նախնական համաձայնության գալով, Լեփսիուսի, Դրոյի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցներում, ատրճանակի և դանակի սպառնալիքով ցանկացել են քաղաքացիներից գումար հափշտակել: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: