Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր ընթանում են երկրորդ շրջանի վերջին հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում աշխարհի երկրորդ թենիսիստ Էնդի Մարեյի մրցակիցն ավստրալացի Սեմուել Գրոտն էր:
Բրիտանացի թենիսիստը կարողացավ հաղթանակ տանել 6:0, 6:4, 6:1 հաշվով: 1/16-րդ եզրափակիչ է դուրս եկել նաև Միլոշ Ռաոնիչը, ով համառ պայքարում հաղթել է Թոմի Ռոբրեդոյի դեմ մրցավեճում կայացած բոլոր 3 խաղափուլերը: