ՎիվաՍել-ՄՏՍ-ն օգնեց վերանորոգել ևս մեկ կիսակառույց տուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում 2015թ.-ի վերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է երկու տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքի բնակարանամուտի արարողությանը և այցելել տանիքները նորոգած ընտանիքներին:

Համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անցյալ տարի մեկնարկել է հենց այս տան շինարարությամբ: Խամոյանների ընտանիքը 20 տարի ապրել է կիսակառույց տանը, բետոնապատ հատակի վրա, առանց խոհանոցի և սանհանգույցի: Ի սկզբանե որպես կաթսայատուն կառուցված շինությունն այսօր հարմարավետ տուն է դարձել ընտանիքի համար:

«Երբ հեռվից նայում եմ տարիներին, այնքան հեքիաթային է այսօրվա մեր երջանկությունը: Մեր ընտանիքում յուրաքանչյուրն ուզում է ամեն պահ տանը լինել, վայելել այն հարմարավետությունը, որից զրկված ենք եղել տարիներ շարունակ: Վատ պայմաններն իրենց հետքն են թողել երեխաներիս առողջության վրա: Հիմա, գոնե նրանց առողջությունն ինչ- որ չափով երաշխավորված կլինի»,-ասել է Խամոյանների ընտանիքի հայրը՝ Մուշեղը:

«Այս ծրագրի հիմքում անտարբերությունը մերժելու մոտեցումն է: Նպատակ, որը հարազատ է մեր ընկերության արժեհամակարգին: Իր խնդիրների և հոգսերի մեջ միայնակ մնացած մարդը նախ հարմարվում է ստեղծված վիճակին, ապա մեկուսանում է միջավայրից: Դա ամենավատ հոգեվիճակն է, որից պետք է խուսափի հասարակությունը: Մենք ձգտում ենք լինել այն աջակցող ձեռքը, որը բազմաթիվ ընտանիքների հանում է դժվարին վիճակից: Այդ ձեռքը, սակայն, ամենազոր չէ: Մենք մեր ծրագրերով շարունակում ենք հուշել մարդկանց. մի եղեք անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Շատերի համար տարրական կոմունալ հարմարություններն ու բարեկարգ տունը բնական ու օրինաչափ երևույթ են,մինչդեռ մի զգալի զանգվածի համար այն մաքառումների նպատակակետ է դառնում՝ կյանքը, մի տեսակ, թողնելով հետին պլանում:Ծրագրի այս և մյուս ընտանիքների  համար մի խնդիր այլևս պակասել է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համատեղ իրականացվող ծրագրից 2007թ.-ից մինչև օրս օգտվել է  93 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

0ca32b08-b0e5-49b4-b8a1-2e875bf9f709

03b451ff-623e-4bb5-a909-6e9f54376506

5b4dc5c5-89bb-4105-a980-ceeb652b9f4e

9f6e0907-3d75-4e0f-9765-9fc82c843ecb

038ed9b0-eed0-4dec-8ba2-2fa3aee8377a

0776efd4-3411-4183-b0ca-8a77adaadf31

cac9c6f6-80ce-4432-a4ee-baf229a2975b

ed0996b5-3bbe-489b-9143-6cea66a3cb5e

fbcf13f4-59b1-47d7-a096-b196d4edb007

 




Լրահոս