«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր Ազատության հրապարակում հավաք-ասուլիս անցկացրին, որի շրջանակներում ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա իր ելույթում անդրադարձավ նաև ՀՅԴ-ի` իշխանության հետ կոալիցիա կազմելու առաջարկությանը: «Այս հարցի պատասխանը ես չէ, որ պետք է տամ, յուրաքանչյուր շարքային դաշնակցական ու հանրապետական ու մնացած կառույցների ներկայացուցիչներ իրենք պետք է ասեն, թե որն է արժանապատվության, պետականության և սահմանադրության գինը»,-ընդգծեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ նաև Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբին: «Եթե մեղավորներ կան, բերեք բաց, արդար դատարան, ու սկսեք ձեզնից, բայց կեղծ ահաբեկության պատկերներ ժողովրդի առջև մի բացեք: Բայց սուտ ահաբեկչություն մի սարքեք, որովհետև ահաբեկչությունը սկսվում է ձեզանից»,-հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: