Տղամարդիկ ուզում են գնանք սրճարան ու այնտեղից միանգամից` անկողին. Ջուս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էպատաժային երգչուհի Ջուսը երկրպագուներին խոստանում է, որ 2016-ը սկանդալային տարի է լինելու: Նա արդեն աշխատում է այս տարի թողարկվելիք առաջին տեսահոլովակի վրա:

Juce2_ts1323254853

 

«No fashion» անունը կրող երգը (հեղինակ` Գուժ), որի հիման վրա կնկարահանվի հոլովակը, մարտահրավեր է նախկին «Pop հանրագիտարան» հաղորդման մրցանակաբաշխության կազմակերպիչներին. «Դեռեւս 2012-ին այդ հաղորդման մրցանակաբաշխության ժամանակ ինձ տվեցին «No fashion» մրցանակը, ես այդ պահին զայրացա եւ որոշեցի այնպիսի տեսահոլովակ նկարահանել, որտեղ ցույց կտանք նորաձեւության հետեւից ընկնելու արդյունքում առաջ եկող չարաշահումները` փքված շուրթեր, մարմնի այլ հատվածներ եւ այլն… Խոստանում եմ, որ տեսահոլովակը կլինի սկանդալային. այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի, միայն կասեմ, որ հանրությունն ինձ այդ ոճում չի տեսել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց երգչուհին` հավելելով, որ տեսահոլովակը կթողարկվի գարնանը, դրա հիմնական հերոսների ընտրության համար արդեն հայտարարվել է քասթինգ:

Sequence-07_1_ts1323248449

Ջուսի անակնկալները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում: Նա տեղեկացրեց, որ մտադիր է սեպտեմբերին թողարկել մեկ այլ տեսահոլովակ, որը, ինչպես ինքն է նշում, կցնցի երկրպագուներին. «Ծայրահեղությունից ծայրահեղություն եմ գնում. այս անգամ էլ հանդես կգամ բոլորովին այլ ոճում, մարդիկ կարող է «շոկահարվեն»… Մեկ-մեկ մտածում եմ` այս ի՜նչ եմ անում… Մի խոսքով` այս տարի կլինի երկրպագուների զարմանքի տարի»,-ծիծաղելով ասաց նա:

52a194d207770_medium

Մենք երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ նրա անձնական կյանքից եւ հարցրինք` արդյոք կարգավիճակում փոփոխություն կատարելու ժամանակը չէ. «Ինձ թվում` ժամանակն արդեն անցավ… (ծիծաղում է): Ես արդեն զգում եմ, որ դա ուզում եմ, բայց դեռ չեմ գտնում նրան, ով ինձ կերջանկացնի: Ես նման եմ ռենտգեն-ապարատի. նայում եմ տղամարդուն եւ արդեն գիտեմ` նա ինձ համար է, թե ոչ: Շատ կատեգորիկ եմ այդ հարցում, կամակորություններ ունեմ, ուզում եմ, որ ինձ վերաբերվեն թագուհու պես, որ ինձ նվաճեն, իսկ տղամարդիկ նվաճելու մասին մոռացել են, նրանք ուզում են` գնանք սրճարան ու այնտեղից միանգամից` անկողին. այդպես չի լինում, նվաճել է պետք…»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս