ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչը կարող է հիմք ընդունվել ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման գործընթացում: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Ռուզաննա Մամիկոնյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մամիկոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման, նշանակման եւ վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024-Ն ՀՀ որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետին համապատասխան՝ վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է գործատուն՝ հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի հարցադրմանն ի պատասխան՝ մատնանշված են օրենքի կետն ու ընդունման ժամկետը, մինչդեռ պատասխանն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ներկայացվեր փաստաթղթերի ամբողջական ցանկը:




Լրահոս